Հունվարի 23-ին և 24-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Ֆիլհարմանիայի կայքից տեղեկանում ենք, որ համերգային ծրագիրը կոչվում է «Բախ և Մանսուրյան»։ Համերգի ընթացքում կկատարվի Բախի թիվ 32 և թիվ 68 կոնտատները, իսկ երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմը»։
Համերգին կմասնակցեն Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չեխական Բարոկկո երգչախումբը, սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։
Տիգրան Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի (Հավերժական հանգիստ) մասին ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…
Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:
Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»:
«Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թ. նոյեմբերի 19-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում Բեռլինի RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիիբրայխի կատարմամբ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55