ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները այսօր՝ հունվարի 14-ին, խանգարել են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը, չնայած նա կրել է օպերատորական բեյջ։ Այս մասին ասված է AntiFake.am-ի խմբագրության տարածած հայտարարությունում։ «Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար։ Նույն վայրում AntiFake.am-ի լրագրողը նկարահանումներ է իրականացրել մոտ 1 ամիս առաջ՝ առանց խոչընդոտի: Այսօր ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է օպերատորական բեյջը, ոչ միայն խոչընդոտել են օպերատորի աշխատանքը և թույլ չեն տվել նկարահանումներ անել, այլ նաև պահանջել են ներկայացնել անձնական տվյալներ և հայտնել, որ պետք է բացատրություն տա ոստիկաններին։ Օպերատորի պնդմանը, որ նա կատարում է իր մասնագիտական աշխատանքը և անձնական տվյալներ ներկայացնելու պարտավորություն չունի, և քանի որ խոչընդոտում են նկարահանումները, ապա ուզում է հեռանալ, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է սպասի, քանի որ «գալու են ոստիկաններ, ում ինքը պետք է բացատրություն ներկայացնի»։ Ծառայողները պահանջել են ջնջել այն նկարը, որը օպերատորը հասցրել էր անել, որից հետո միայն թույլ են տվել վերջինիս հեռանալ։ AntiFake.am-ը պահանջում է ՊՊԾ-ից և Ոստիկանությունից չխոչընդոտել AntiFake.am-ի գործունեությանը, հակառակ դեպքում ստիպված կլինենք ձեռնարկել հստակ քայլեր անկախ լրատվական միջոցի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու և անընդհատ խոչընդոտներ ստեղծելու համար։ Կոչ ենք անում լրատվամիջոցների մասնագիտական գործունեության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել իշխանության ներկայացուցիչնների շարունակական ոտնձգությունները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»,-նշված է հայտարարությունում։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01