Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման մասին:
Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն: Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է:
Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային միջոցներում՝
∙ խցերի մակերեսներին և չափերին,
∙ լուսաթափանցելիությանը,
∙ օդափոխությանը,
∙ ջեռուցմանը,
∙ ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:
ՀՀ կառավարության «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը՝ ստորև տեղադրված հղմամբ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15