Ինչ-որ արտառոց բան չկա, և ասել, թե ռեալ սեկտորում տեղի է ունեցել արտադրողականության բում, և կանխատեսվող 7.5 տոկոս տնտեսական աճը դրա հետևանքն է, սխալ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, թե նախարարության կանխատեսման համաձայն՝ 2019 թվականի տարեկան ՀՆԱ իրական աճը կկազմի 7.5 տոկոս:
Տնտեսագետի խոսքով՝ այն գործոնները, որոնք պայմանավորում են 2019թ.-ի բավականաչափ բարձր տնտեսական աճը, կարելի է ասել՝ միաժամանակյա կամ միանգամյա են:
«7.5 տոկոս տնտեսական աճը բարձր է, և 2019 թ.-ը այդ տեսակետից յուրահատուկ է, բայց ցուցանիշը պայմանավորված է, օրինակ, աննախադեպ ծավալի ավտոներկրմամբ, որը ԵԱՏՄ մաքսասակագնային օրենսդրության արտոնյալ ժամկետի հետևանք էր: Հունվարի 1-ին լրացավ այդ ժամկետը: Սա, ըստ էության, ոչ այնքան կառավարության ձեռքբերումն է, որքան այդ ձեռնարկատերերի»,-պարզաբանեց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական աճի մեջ պետք է տեսնել նաև ոչ ֆորմալ սեկտորի, այսինքն՝ ստվերում գտնվող տնտեսության բացահայտումը: «Ստվերում տնտեսվարողների կամ անհատ ձեռներեցների շրջանառություններն աշխատատեղերի տեսքով որոշակիորեն բացահայտվել են, ինչն էլ հավելյալ տնտեսական աճի գործոն է եղել»,-նշեց նա:
Հաջորդ գործոնն, ըստ Մարգարյանի, ծառայությունների ոլորտն է՝ հատկապես առևտուր և խաղաբիզնես: «Դա անառողջ, և ինչ-որ տեղ տոքսիկ աճ է՝ հիմնված մարդկանց այսրոպեական եկամուտներ ունենալու գայթակղության վրա, բայց հայտնի ճշմարտություն է, որ շահումով խաղերից շահում են ոչ թե խաղացողները, այլ՝ կազմակերպիչները: Այդտեղ լուրջ խնդիր կա»,-ընդգծեց տնտեսագետը:
Նա նշեց նաև, որ գյուղատնտեսության ոլորտում վիճակը բավականին վատ է, և այս տարի նույն իրավիճակի շարունակությունը կմնա, առաջիկայում չշտկվելու դեպքում խնդիրներ կարող են լինել նաև սոցիալական քաղաքականության մասով:
Մարգարյանը նշեց նաև, որ 2020թ.-ի համար ակնկալիքները հիմնականում կապված են հարկային օրնեսդրության փոփոխությունների հետ՝ եկամտային, աքցիզային, գույքային հարկերի մասով:
Նշենք, որ 2019-ի տնտեսական աճի վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարի 20-ին:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55