Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Գյուրջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 37-ամյա տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին /օրը պարզվում է/ Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը: Բերման ենթարկվածը հայտնել է նաեւ, որ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններից կատարել է այլ գողություններ եւս: ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, Թոթովենցի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է հովացման համակարգի պաշտպանիչ հատվածը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2009 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջեւի նստելատեղը: Պարզվել է նաեւ, որ նա 2019 թ. դեկտեմբերին /ժամանակահատվածը պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/ կայանված «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի սրահից գողացել է փոխանցման տուփի բռնակը եւ ձայնարկիչը: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 37-ամյա տղամարդը բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55