Քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա ըստ հավասար հարթությունների, չի կարելի քաղաքականության մեջ պլանկաներն իջեցնել։ Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Վանեցյան- Մարմիամ Փաշինյան գրագրությանը։ «Փաշինյանը չի կարողանում իր ընտանիքին բացատրել, որ չի կարելի խառնվել քաղաքականության մեջ, չի կարողանում բացատրել, որ այդ ամենն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,- ասաց նա։ Վահան Բաբայանի խոսքով՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, պետք է չանդրադառնար, չարձագանքեր, չներքաշվեր նմանատիպ խոսակցությունների մեջ։ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի երկրի ղեկավարի ընտանիքի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում, այնինչ Հայաստանում հակառակ պատկերն է։ «Այսօր Հայաստանում տեղի է ունենում մի բան, որ դեմ է համընդհանուր բարոյական արժեհամակարգին։ Փաշինյանն իր ընտանիքին չի խնայում։ Մարդու կինն է զբաղվում քաղաքականությամբ, աղջիկ երեխան է զբաղվում քաղաքականությամբ։ Ինձ ասում են՝ երեխա մի ասեք, բայց ես չեմ ուզում հասուն մարդկանց վիրավորել Մարիամ Փաշինյանին հասուն մարդ անվանելով»,- նշեց նա։
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02