Կամքը կա, գաղափարը կա. Երևանի Հանրապետության հրապարակի պատմական շերտը պետք է բացվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե այնտեղ արժեքավոր բան չկա: «Ես այդ դիտարկումները չեմ հասկանում: Այնտեղ պահպանվածը մեր պատմությունն է, և այն պահպանելու, ներկայացնելու, հանրայնացնելու, սերունդներին փոխանցելու տեսանկյունից բացելը շատ կարևոր է: Գաղափարը կա, կամքը կա, ինչո՞ւ դա չանել»,- ասաց Պավել Ավետիսյանը: Այլ հարց է, թե ինչպես պետք է դա անել: Պավել Ավետիսյանը նշեց, որ մեր ունեցած Հանրապետության հրապարակն իր ներկայիս ձևով ու տեսքով շատ կարևոր մշակութային, ճարտարապետական արժեք է: Եթե ինչ-որ աշխատանքներ են նախատեսվում, ապա դրանք պետք է արվեն այնպես, որ հրապարակի տեսքը որևէ ձևով չխաթարվի: «Դա նշանակում է, որ մենք պետք է գտնենք ձևեր բացելու այն ամենը, ինչը պատմական արժեք ունի, սակայն դա չպետք է խաթարի հրապարակի տեսքը: Դրանից բացի, աշխատանքներն այնպես պետք է կազմակերպել, որ հրապարակի խոշոր տրանսպորտային հանգույցը շարունակի գործել»,- ասաց Պավել Ավետիսյանը: Նա նշեց, որ գործ ունենք 1830-ական թվականներից հետո ձևավորված Երևանի քաղաքային հրապարակի հետ: Այդտեղ պահպանվել են այդ ժամանակվա շենքերի նկուղային հատվածները: «Ինձ համար շատ կարևոր է, որ այսպիսի նախաձեռնությունը նախադեպ լինի: Երևանն այսօր ունի դեռևս պահպանված իր պատմության տարբեր ժամանակների մասին վկայող մի շարք տարածքներ՝ դա կլինեն Կարմիր բլուրի քաղաքային թաղամասերը, Դալման, Կոնդը, Հանրապետության հրապարակը և այլն: Պետք է հայեցակարգ մշակել, որ պատմամշակութային ողջ ժառանգությունը հարմարեցվի այսօրվա Երևանին և ամենօրյա կյանքի մաս դառնա»,-հավելեց Պավել Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հանձնարարականը կա, որպեսզի ձևավորվի աշխատանքային խումբ Հանրապետության հրապարակի պատմական շերտը բացելու հարցի հետ կապված: Աշխատանքային խմբում պետք է ընդգրկված լինեն այդ հարցով զբաղվող հնարավոր բոլոր մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մշակութաբաններ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55