Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեպքում խափանման միջոց կալանքի համար հիմքերը բացակայում են։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Դատարանը ըստ էության քննեց և եկավ այն եզրահանգման, որ խափանման միջոց կալանքի հիմքեր չկան, բնականաբար հաշվի առավ նաև հիվանդության հետ կապված փաստերը։ Մենք ակնկալում ենք արդար դատաքննություն, մենք չենք ցանկանում ընտրովի արդարադատություն, այս պահին ցանկանում ենք, որ առողջություն լինի հիվանդին՝ պարոն Գրիգորյանին։ Դրանից հետո եթե ամեն ինչ դրական հունով գնա, կմտնենք դատական պրոցես»,-ասաց նա։ Պաշտպանը, սակայն, շեշտում է՝ այնպես չէ, որ խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը ժամանակին կայացված որոշում էր․ «Վաղուց պետք է խափանման միջոց կալանքին անդրադառնար դատարանը, ավելին ոչ միայն Գրիգորյանի գործով, ՀՀ-ում պետք է այդ մշակույթը ձևավորվի, որ կալանքը պատիժ չէ, և եթե բացակայում են կալանքի հիմքերը, անկախ թե ով է այդ անձնավորությունը, նա պետք է լինի ազատության մեջ»։ Բաղդասարյանը ընդգծեց՝ «կալանքի ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն ավելացել են, այլ նաև գրանցվել է բացասական դինամիկա, որոշ բժիշկներ նաև բարձրաձայնել են, որ կալանքը խոչընդոտել է ինտենսիվ բուժմանը, դա է պատճառը, որ նա գտնվում է վերակենդանացման բաժնում»։ Պաշտպանը ասաց, որ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը այս պահին դեռ չեն վիճարկի․ «Կարծում եմ՝ միջնորդության կարիքը չկա, եթե ներսում կա հնարավորոթյուն բուժման, կիրականացվի բուժումը, եթե բժիշկներն արձանագրեն, որ այստեղ հնարավոր չէ, պետք է դուրս գնա, միջնորդությամբ հանդես կգանք»։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03