Ես չեմ կարող ասել մի բան, որն իրականություն չէ, կամ որևէ մեկի վրա ինչ–որ բան գրել, կամ իրենց ցանկությամբ որեւէ մեկի դեմ ցուցմունք տալ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով 2019թ. սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում Է, և ում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում, միաժամանակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Ըստ Սարգսյանի՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը չեն տրամադրում ոչ իրեն, ոչ էլ իր փաստաբանին. «Դրել են դարակում իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Չգիտեմ՝ ո՞վ է նրանց իրավունք տվել սահմանափակել իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում մարդկանց հետ խաղա այսպես՝ թույլ ենք տալիս, թույլ չենք տալիս, դրա համար մի օր պատասխան է տալու։ Իմ կյանքի այս էջը ես երբեք չեմ մոռանա։ Թող կանչեն, ասեն՝ ինչ եմ արել, ըստ դրա մեղադրանք առաջադրեն։ Երեք ամիս ինձ այնպիսի զրկանքի առաջ կանգնեցրին, երբ սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը անհետաձգելի, բուժման խնդիր կար իմ ընտանիքի անդամների հետ կապված, 3-4 ամսվա պայմանավորվածություն էր, վերջին օրով կանչում, խափանման միջոց են ընտրում՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Ասեցի, խնդրեցի 1 շաբաթով, մարդ եք, մի՞թե այդքան հարգանք չկա, վստահությություն չկա, ես ինչո՞վ եմ այդ անվստահությունը վաստակել, թողեք՝ մի շաբաթով տանեմ, բերեմ, գամ, ներկայանամ, հետո ինչ կուզեք՝ արեք։ Մերժեցին»։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01