Եգիպտոսի ոստիկանությունը հունվարի 14-ին խուզարկություն է իրականացրել Կահիրեում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակում, որի ընթացքում առանց պատճառաբանության բերման է ենթարկվել գործակալության 4 աշխատակից: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Աշխատակիցներին տարել են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն անջատել է գրասենյակի համացանցն ու տեսախցիկները: Գործակալության աշխատակիցներից վերցրել են հեռախոսներն ու համակարգիչները, թույլ չեն տվել կապվել գործակալության կենտրոնական գրասենյակի և ընտանիքի անդամների հետ:
Ոստիկանությունը հրաժարվել է խուզարկության մասին որևէ տեղեկություն տրամադրել գործակալության փաստաբանին: Ոստիկանները դուրս են հանել փաստաբանին շենքից և շարունակել են խուզարկությունը:
Կեսգիշերին ոստիկանությունը բաց է թողել Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող գործակալության աշխատակցուհուն, ևս 4 աշխատակցի, այդ թվում Թուրքիայի մեկ քաղաքացու ոստիկանները գրասենյակում են պահել մինչև առավոտ, իսկ առավոտյան նրանց տարել են անհայտ ուղղությամբ:
Դեպքի առնչությամբ աշխատում են Եգիպտոսում Թուրքիայի դեսպանատունը և Թուրքիայի արտգործնախարարությունը:
Գործակալության գլխավոր տնօրեն Շենոլ Քազանջին պահանջել է անհապաղ ազատ արձակել աշխատակիցներին: Քազանջիին իրենց աջակցությունն են հայտնել և Եգիպտոսի իշխանության քայլը քննադատել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը և այլ պաշտոնյաներ:
Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Եգիպտոսի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
11:21 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
14:19 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03