Ս.թ. հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ` պարզելու համար, թե արդյոք դրանցում առկա չէ հանցագործություն: «Խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի: Իր ընդարձակ գրությ։ան մեջ Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը բոլոր մանրամասներով մատնանշել է հիշատակված խախտումները և եզրակացրել, որ որ, ի թիվս Քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ արարքների, մի խումբ անձինք, ելնելով նեղ անձնական և քաղաքական շահերից, իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են ԱԺ կողմից Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով չընդունված օրենքի ապօրինի ընդունմանը` այդպիսով տիրանալով Ազգային ժողովի լիազորություններին: Խորհուրդը գտնում է, որ ներկայացված հանգամանքները հանդիսանում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործ հարուցելու հիմք»,-ասված է Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի հայտարարության մեջ։ Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին` հղմամբ։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01