«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Անկախությունը արցախցիների կյանքի իրավունքի միակ երաշխիքն է: Բաքվի հայկական ջարդերից 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է հակահայկական ռասիզմը կիրառել որպես պետական քաղաքականության առաջնահերթություն: «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը միանում է ողջ աշխարհի հայությանը եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ոգեկոչելու Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցը: Այդ օրը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավարների ցուցումով հարյուրավոր հայեր զոհ դարձան Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված ջարդերին: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զոհվեց 90 եւ վիրավորվեց 700 մարդ: Ադրբեջանը իրականացրեց այս ջարդերը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ եւ ժողովրդավարական պահանջին: «Կոտորածներն ադրբեջանական իշխանությունների կողմից հասարակության խտրական տեսլականի արդյունքն էր, որն այսօր նույնպես Բաքվի ռեժիմի վարած քաղաքականության մասն է կազմում», հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն: Շրջանակը հիշեցնում է, որ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչությունը արմատախիլ անելուն միտված լայնածավալ զինված հարձակման նախաբանն էին: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, որից 1994 թ. Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթանակով դուրս եկան, վերջիններիս դրդեց բնաջնջումից խուսափելու համար անկախություն հռչակել: Շրջանակը հիշեցնում է նաեւ, որ բազմաթիվ առիթներով Ադբրեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւը «ողջ աշխարհի հայերին» բնորոշել է որպես «Ադբրեջանի թշնամիներ», եւ որ Ադրբեջանի քաղաքականության տեւական եւ գիտակցված այս գիծը Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է: «Բանակցություններ սկսելու համար նախ պետք է ընդունել հակառակորդի գոյությունը եւ չոտնահարել նրա անքակտելի իրավունքները։ Երբ Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, երբ նա այրում է հայ հեղինակների գրքերը, ձերբակալում է Արցախ այցելած զբոսաշրջիկներին, կամ իր երկրում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությանը պատկանող կոթողները, դրանով իսկ ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցելու եւ, առավել եւս, խաղաղության համաձայնագիր կնքելու», եզրափակել է Գի Տեսիեն: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին հաշվի առնել Հարավային Կովկասում առկա քաղաքական իրողությունները եւ ապահովվել Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղան՝ համաձայն 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի դրույթների:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55