Դիմա դեպքի վայրի զննություն է կատարվում, այդ գործողության արդյունքում ձեր հարցերին ես կկարողանամ պատասխանել: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:
«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել է կինը եւ հայրը: Նախնական, այն ինչ օպերատիվ ծառայողները մեզ ներկայացրեցին, կինն է հայտնաբերել դին: Դեռ հարեւանների հետ չենք խոսել: Տարածքն ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի ապացույց չկորցնենք: Ինքնասպանության վարկածով եւս աշխատում ենք»,-ասաց նա:
Մելիքյանը հավելեց, որ դեպքի վայրում զենք կա, սակայն չի կարող ասել՝ այն օրինական է, թե ոչ, քանի որ չի տեսել զենքը:
«Դատական բժիշկներ են մասնակցում, կպարզենք՝ քանի վնասվածք կա»,-ասաց նա:
Մնացած հարցերին Մելիքյանը պատասխանում էր, որ տեղյակ չէ, զննությունից հետո, մոտ 1-1,5 ժամ անց կկարողանա պատասխանել հարցերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
«Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանին։
Կայքի տեղեկություններով` դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ ըստ հայտարարագրի Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել , և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1 հասցեում։
Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01