ԱՄՆ-ի բնակիչ Ջիմի Մեդերսին ներում է շնորհվել մահապատժից մի քանի ժամ առաջ, հաղորդում է UPI-ը՝ վկայակոչելով Ջորջիա նահանգի Համաներման եւ պայմանական վաղաժամ ազատման գործերով խորհրդի ղեկավար Թերի Բարնարդին: Մեդերսին դատապարտել էին գերագույն պատժին 1989 թվականին կողոպուտի ժամանակ խանութի շուրջօրյա գրաֆիկով աշխատակցին սպանելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Բարնարդի խոսքով՝ մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու որոշումը կայացվել է գործի շրջանակում առկա բոլոր փաստերի, այդ թվում՝ երդվյալ ատենակալների՝ 1987 թվականին կայացրած որոշման հիման վրա: Այդ ժամանակ նրանք առաջարկել էին մեղադրյալի համար սահմանել ցմահ ազատազրկում, սակայն նահանգի օրենքները չէին նախատեսում այդպիսի պատիժ: «Խորհուրդը որոշել է ներում շնորհել մեղադրյալին՝ հաշվի առնելով փաստը, որ նա չի ունեցել դատվածություն նախքան հանցագործությունը կատարելը: Բացի այդ, մահապատժի սպասող բանտարկյալների խցում ավելի քան 30 տարի անցկացնելու ընթացքում նա ունեցել է միայն մեկ աննշան խախտում, ինչպես նաեւ հաշվի է առնվել մեղադրյալին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին դատավարության ընթացքում երդվյալ «ատենակալների ցանկությունը», ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Մեդերսը պետք է դառնար 53-րդ ազատազրկվածը, որը Ջորջիա նահանգում մահապատժի էր ենթարկվել մահացու ներարկման եղանակով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44