Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո ԱԻՆ փրկարարները շատ արագ արձագանքել են: Համակարգված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում շենքում գտնվողները տարհանվել են, տուժածներ չկան: Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը:
«Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքը հոսանքազրկված է, հրդեհը մեկուսացված է: Մի որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի և, կարծում եմ, որ ավելի ուշ մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,- նշել է Առնո Հարությունյանն՝ ավելացնելով, որ պատճառը եղել է կարճ միացումը, այրվել են մալուխները: Կարճ միացումը եղել է առաջին հարկում գտնվող էլեկտրավահանակում:
Դեպքի վայրում հրդեհաշիջումը ղեկավարել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:
«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Արթուր Մարդանյանը:a
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55