«1990 թվականից Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի պակասել, այլ գնալով ստացել է ահագանցող բնույթ՝ վերածվելով պետական աջակացություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետական քաղաքականության մաս»,- Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ, ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որն առնչություն ունի հայկականության հետ: Ա. Թաթոյանի խոսքով, ադրբեջանական դաժանությունները դրսևորում են ստացել նաև 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ այն սանձազերծելու առաջին իսկ պահից դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձիք, դաժան էին վարվում նաև հայ զինվորների հետ:
«Սա ևս մեկ անգամ դրսևորում է այն վտանգավոր երևույթի, որ տարիներ ի վեր ունեցել է պետական աջակցություն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Ա. Թաթոյանի համոզմամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը հայատյացության դրսևորումներից է:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ կրակոցներն իրականցվում են այնպիսի եղանակով ու այնպիսի ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի քաղաքացիական բնակչությանը, կյանքին, առողջությանը, սեփականությանը, մյուս արժեքներին»,- ասաց նա:
Ա. Թաթոյանի խոսքով, հայատյացությունը պետական մակարդակով խրախուսումն այն աստիճան մեծացել է, որ դրսևորում է ստանում գրեթե բոլոր ոլորտներում: Այդպիսի օրինակ է, նրա խոսքով, «սև ցուցակները», երբ Արցախ այցելող միջազգային հյուրերն ընդգրվում են այդ ցուցակներում, հետո նախաձեռնվում են ապօրինի հետապնդումներ այդ անձանց նպատակ:
«Սա ուղղված է Արցախի մեկուսացմանը, նրան կտրելուն միջազագային հանրությունից: Իրականում Արցախը կազմում է քաղաքակիրթ աշխարհի բաղկացուցիչ մասը: Բացարձակ լեգիտիմ են միջազգային հյուրերի, փորձագետների, լրագրողների այցերն Արցախ: Սա մի քանի անգամ ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ իմ աշխատանքի ընթացքում, հայտարարվել հրապարակայնորեն»,- ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա ընդգծեց, որ Արցախն այսօր ունի կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք վկայում են Արցախի նվիրավածությունն իրավունքների գերակայությանը ու մարդու իրավունքներին, արժեքներին:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55