Գազամատակարարումն արդեն քաղաքական գործոն է դարձել, սակագնի բարձրացումը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, իսկ պատճառը փնտրել Ռուսաստանի նկատմամբ մեր կեցվածքում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությանը, թե ընթանում են բանակցություններ և չի բացառում, որ գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացվի։
«Վստահ եմ՝ ոչ թե չի բացառվում, այլ հաստատ «Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացման հայտ կներկայացնի։ Այս պահին գրեթե 30 մլն դոլարից ավել պարտք է ձևավորված, «Գազպրոմ Արմենիան» 2019 թ., ելնելով որոշ նկատառումներից, իբր ծանրությունը վերցրեց իր վրա, սակայն կուտակված պարտքն ի վերջո վճարելու են մեր քաղաքացները»,-ընդգծեց նա։
Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ` սպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, կփոխվի հուլիսի 1-ին։
«Որևէ մեկը չի կարող այս պահին ասել, թե որքան կբարձրանա, որքան էլ բարձրանա, արդեն իսկ մեր բնակչության համար բարձր է, որովհետեւ մեր ունեցած եկամուտների պայմաններում գազի գինը քաղաքացիների վրա ծանր է նստում և փոքր-ինչ բարձրացումն ավելի ծանր կնստի»,- ասաց նա։
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ գազի սակագնի փոփոխության հետևանքով թանկացումներ կլինեն նաև սպառողական շուկայում։ «Գազը գրեթե բոլոր արտադրություններում և հիմնականում որոշակի ծառայություններում օգտագործում են և դրանք համապատասխան ձևով թանկանալու են»,-նշեց նա։
Հիշեցնեք, որ 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Սպառողին գազը հասնում է 139 դրամով մեկ խորանարդի դիմաց (1000 խորանարդի հաշվով ստացվում է գրեթե 290 դոլար)։
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56