ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի շուրջ փոթորիկներից պաշտպանող «ծովային պատի» կառուցման գաղափարը որակել է հիմար եւ շրջակա միջավայրին վնաս պատճառելու ունակ: Նա այս մասին գրել է իր Twitter-յան էջում:
Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ ինժեներական զորքերն առաջարկել են գլոբալ տաքացման հետեւանքով առաջացող հաճախակի կործանարար փոթորիկներից Նյու Յորքը պաշտպանելու համար վիթխարի պատի կառուցման նախագիծ: Հաղորդվում էր, որ այդ պատը կարժենա 119 մլրդ դոլար, իսկ կառուցումը կավարտվի ոչ պակաս, քան 25 տարում:
Թրամփի կարծիքով հազվադեպ փոթորիկներից պաշտպանվելու համար ամերիկյան խոշորագույն քաղաքի շուրջ ծավալուն բազմամիլիարդանոց ծովային պատի կառուցումը թանկարժեք, հիմար եւ բնապահպանական տեսակետից անընդունելի գաղափար է, որն անհրաժեշտության դեպքում չի գործի: Թրամփը նշել է, որ պատը սարսափելի տեսք կունենա, եւ Նյու Յորքի բնակիչներին խորհուրդ է տվել պատրաստել հատակի փայտեր ու դույլեր, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս նախագծի հակառակորդներն արեն հայտարարել են, որ պատը կարող է արագ հնանալ ծովի մակարդակի բարձրացման ոչ ստույգ գնահատականի պատճառով: Նրանց կարծիքով՝ դրանից բացի, նման արգելապատնեշը կարող է պաշտպանել միայն փոթորկի ալիքներից, իսկ մակընթացության բարձր ալիքներից անօգտակար կլինի: Նախագծի բացասական կողմերից նշվում է նաեւ այն, որ պատը կզպի քաղաքային կեղտաջրերը:
Պարբերականը հայտնում է, որ 7 տարում Նյու Յորքում փոթորիկներին զոհ է գնացել 72 մարդ, տարերքը հասցրել է 62 մլրդ դոլարի վնաս:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15