«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ահանպաղ ազատ արձակելու պահանջով ակցիային միացել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա տեղեկացրեց, Թավադյանն իրենց ընտանիքի ընկերն է, հարազատ մարդ։
«Ես կարծում եմ, որ Արմեն Թավադյանի դեմ իրականացվող քայլերն ավելի շատ ուղղված են մամուլի ազատության դեմ։ Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորվում են տարբեր լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ։ Թավադյանի դեմ այս գործողություններով երևի թե փորձ է կատարվում ճնշել ու կաշկանդել մամուլը»,-ասաց նա։
Քոչարյանի խոսքով, այս պահին գործով նիստը վարող դատավորը շատ լավ հասկանում է, թե իրենից ինչ են պահանջում։
«Եթե չեմ սխալվում այս դատավորը, մեզ հետ կապված գործերով կայացրել է այն որոշումները, ինչ իրենցից ակնկալել է դատախազությունը։ Այնպես որ անկեղծ ասած, նրանից ակնկալիք չունեմ»,-կարծիք հայտնեց Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, օրինականության, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու» գրություններով ցուցապաստառներ։
Նրանք պահանջում են «Ազատություն Արմեն Թավադյանին»։ Նրանք հույս հայտնեցին, որ դատավոր Մնացական Հարությունյանն այսօր հեռախոսազանգերի չի պատասխանել ու կկայացնի արդար որոշում։
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
14:47 24.06.25
15:33 24.06.25
11:21 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03