Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020 թվականի դափնեկիրները: Ամենամյա 26-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակման տեսագրությունը հրապարակված Է TNT-ի YouTube-ալիքում։
Արարողությունը տեղի է ունեցել հունվարի 19-ին Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը ստացել է SAG Awards գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել է Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոքեր»-ում խաղացած դերի համար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակին արժանացել է «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը: Լավագույն դերասանուհի են ճանաչել Ռենե Զելվեգերին՝ «Ջուդի» ֆիլմում կատարած դերի համար, կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը բաժին է հասել Լորա Դյոռնին, որը նկարահանվել Է «Ամուսնական կյանք» ժապավենում:
«Իռլանդացին» ֆիլմում դերի համար Ռոբերտ դե Նիրոն պարգևի է արժանացել մասնագիտության մեջ ունեցած ավանդի համար: Ջենիֆեր Էնիսթոնը և Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրմատիկական սերիալների լավագույն դերասաններ, կատակերգական սերիալների համար պարգևատրել են Թոնի Շելուբին և Ֆիբի Ուոլեր-Բրիջին:
SAG-ը (Screen Actors Guild) միավորում է շուրջ 120 հազար դերասանների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում: SAG Award մրցանակը հանձնվում է 1995 թվականից: Հաղթողները, որոնք որոշվում են 15 անվանակարգում ինչպես կինոֆիլմերում խաղացած դերերի, այնպես Էլ հեռուստատեսային աշխատանքների համար, ստանում են բրոնզե արձանիկ, որը ձեռքին դիմակ բռնած դերասանի է պատկերում:
SAG Award մրցանակի հանձնումը նախորդում Է ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկարի» մրցանակաբաշխությանը, որի 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում:g
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55