Կատարողական վարույթն ավարտելուց հետո պարտապանի գույքի վրա դրված արգելանքը պահպանվում է անժամկետ, ինչը խնդիր է առաջացնում այն դեպքում, երբ տևական ժամանակ պահանջատերն այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում կատարողական թերթի պահանջների նկատմամբ և չի դիմում կատարողական վարույթը վերսկսելու համար: Բռնագանձման հետևանքով պարտապան ֆիզիկական անձին վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու նպատակով ՀՀ կառավարությունն իր առաջիկա ապրիլի 28-ի նիստի օրակարգ է ներառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը:
Առաջարկվում է կարգավորում նախատեսել նաև այն դեպքում, երբ միակ բնակարանի արժեքի 75 տոկոսը բարձր է ՀՀ կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, սակայն հարկադիր աճուրդի ժամանակ իրացվում է ավելի ցածր գնով: Բանն այն է, որ գործող օրենսդրության համաձայն պարտապանի միակ բնակարանը չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմ, ինչի հետևանքով պարտապան ֆիզիկական անձն իր ամբողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է անօթևան մնալ:
Առաջարկվող նախագծով ամրագրված կարգավորումն ուղղված է քաղաքացի-պարտապանին պատկանող միակ բնակարանի կամ դրա բաժնի վրա բռնագանձում չտարածելուն` ապահովելով նրա և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների նվազագույն բնակապահովումը: Այն դեպքում, երբ միակ բնակարանն իրացվում է կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գումարով, ապա նվազագույն շեմի չափով գումարը, իսկ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքն իրացվելու դեպքում` այդ գումարի համապատասխան բաժինը, վերադարձվում է պարտապանին:
Օրենքի նախագիծը կառավարության հավանությունն ստանալու դեպքում սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44