Սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհող անասնապահները այսօր փակել էին Երևան-Արարատ ճանապարհը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ քննարկումից հետո կողմերը համաձայնության եկան երեկոյան Արարատի մարզպետարանում քննարկելու խնդիրը:
«Օրենքը ընդունելուց ինչու չքննարկեցին ֆերմերների հետ, կովն ու խոզն իրարից չեն տարբերում, հիմա էլ օրենք են հորինում: Հարցին պետք է լուծում տրվի հօգուտ գյուղացու, ոչ թե Կառավարության»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել Կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ:
Անասնապահների և մսավաճառների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամտից:
Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահների հետ հանդիպման եկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջարկեց հարցը տեղափոխել կառուցողական դաշտ: Նա նշեց, որ մարզպետարանում սպասելու է բողոքի ակցիա իրականացնողներին՝ սպանդանոցների հետ կապված հարցերը քննարկելու համար:
«Ավտոների մասով եղավ չէ՞ խնդիր, մարդիկ բարձրաձայնեցին, ժամանակ տրվեց: Կարող է այդպիսի լուծում լինի: Եկեք հասկանանք, կարող է բան է փոխվում: Ժամը 18:30 եկեք հանդիպենք մարզպետարանի դահլիճում: Մենք կներկայացնենք, որ սաբոտաժ, զոռբայություն չի, այստեղ գյուղացի մարդիկ են: Ներկայացնենք, որ ուրիշ խնդիր է: Ժամը 6-ին բոլորիդ սպասում ենք մարզպետարանի դահլիճում»,- ասաց մարզպետը:
Գյուղացիներից մեկը բողոքեց, որ դժվար է խոշոր եղջերավոր կենդանուն բարձրացնել բեռնատարի թափք։ «300 կիլո անասունը հեշտ չի բարձել ավտոն, տանել սպանդանոց»,- դիմելով Արարատի մարզպետին՝ ասաց անասնաբույծներից մեկը: Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Գյուղացի մարդ ես, չգիտե՞ս՝ ոնց են բարձում, մի՛ բարդացրա: Բարձրացնում են մի հատ աստիճանի վրա, «ԶԻԼ»-ը հետ են տալիս, գալիս ա կուզովի մեջ»:
Անասնապահները համաձայնեցին Գարիկ Սարգսյանի առաջարկին և բացեցին Երևան-Արարատ ճանապարհը. «Բայց եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու»
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15