«Մերժել ատելությունը» վերնագրով ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Մերժել ատելությունը
Վերջին երեք օրերը ծանր հոգեկան փորձություն էին։ Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր երկրում սկսվել է նորից արյուն թափվել։ Եվ գուցե դեռ չենք հասկանում, որ սկզբից դա ողբերգություն է, բայց եթե կանգ չառնենք, կդառնա առօրյա իրականություն, և ինքներս էլ չենք զգա, թե ինչպես սկսեցինք «սիրո և համերաշխությամբ», իսկ ավարտեցինք «ատելությամբ և արյունահեղությամբ», ու տանուլ տվեցինք մեր երկիրը։
Այսօր մենք դեռ կարող ենք կանգ առնել, մերժել մեզ խեղդող ատելությունը, գիտակցել, որ այն բումերանգի պես վերադառնալու է յուրաքանչյուրիս ետևից, մտնելու է յուրաքանչյուրիս ընտանիք, դժբախտացնելու է յուրաքանչյուրիս։ Գիտակցել, որ այդ ատելությունը մեր մեջ վարպետորեն սերմանվել է, որպեսզի մենք թողած առաջնայինը, տարվենք մեր ներսում անվերջ հաշիվներ մաքրելով, արդարադատությունը փոխարինենք վրեժխնդրությամբ, պատասխանատվությունը՝ հաշվեհարդարով, և ի վերջո մսխենք մեր ողջ ուժն ու կորովը իրար դեմ անզիջում պայքարում։
Այսօր դեռ ուշ չի ապավինել մեր մարդկային գթասրտությանը և խելամտությանը, ձեռք մեկնել իրար, ընդունել մեր բազմաթիվ սխալները, ներողամտություն հայցել իրարից, ու փորձել ներել իրար։ Այսօր դեռ մենք կարող ենք յուրաքանչյուրս մեկ քայլ հետ կանգնել, և չզոհաբերել մեր ապագան հանուն անցյալի համար վրեժ լուծելու ամենակուլ ցանկության։ Կարող ենք ընդունել այդ անցյալի համար մեր պատասխանատվությունը, և միասին փորձել գտնել դեպի ապագան տանող անկորուստ ճանապարհը»
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15