Այժմ գործում է 38 սպանդանոց, ևս 20-ը ներքին հարդարման փուլում են, իսկ 27-ը՝ նախագծման 3-ից ավել կենդանիների տեղափոխումը սպանդանոց կլինի անվճար . մորթի գինը՝ մինչև 10 հազար դրամ: Այս մասին հաղորդում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»: Հաղորդագրության մեջ ասվում է. «Տևական ժամանակ է, ինչ մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։ Քաղաքացիների մի մասը կտրականնապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրո առարկա հանդիսացող մի շարք հարցեր. Նախ պետք է նշել, որ Կառավարության այս որոշումը նոր չէ. այն ընդունվել է դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ին։ Սակայն հաշվի առնելով գործող սպանդանոցների փոքր քանակը՝ ամբողջությամբ չէր կիրառվում։ Սննդի անվտանգության պետական ծառայությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ այժմ Հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, գործում էր 22-ը։ Ավելին, այս պահին ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։ Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։ Սպանդանոցներում հնարավոր հերթերի գոյացման հետ կապված ՍԱՊԾ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Հանրապետությունում գործող սպանդանոցներն ունեն օրական 30-ից 300 գլուխ կենդանու մորթ կազմակերպելու հնարավորություն։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55