Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում հունվարի 22-ին սպանվել է երկրի ազգային «Բասիջ» աշխարհազորային ջոկատի հրամանատարը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով իրանական Երիտասարդ լրագրողների ակումբին: Նշվում է, որ սպանվածն Աբդոլհոսեին Մոջդամին է, որը զբաղեցնում էր Շադեգանի շրջանի Դարհովինի «Բասիջ» ջոկատի հրամանատարի պաշտոնը: Զինվորականը գնդակահարվել է առավոտյան` անհայտ զինված անձանց կողմից, իր տան մոտ: Տեղի իշխանությունները պատահարից մի քանի ժամ անց տեղեկացրել են, որ հանցագործները ձերբակալված են: Ազգային «Բասիջ» աշխարհազորային ջոկատը կամավորների կիսառազմական կազմակերպություն է, որը զբաղվում է օրենքի և կրոնական նորմերի պահպանման վերահսկողությամբ: Ջոկատը ներառված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում: Ոչ հստակ գնահատականներով՝ «Բասիջ» ջոկատի թվաքանակը հասնում է 3-4 մլն մարդու:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44