ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարողացել է ազդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա եւ հասնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը։ Այս մասին գրում է alternativ.am-ը։ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին։ Նրան կարողանում են մոլորեցնել իր իշխանության ներսում ձեւավորված բոլոր թիմերը։ Միջթիմային այս պայքարում ամենաստացված օպերացիան իրականացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիմը։ Նրանք լավ մշակված ծրագրի միջոցով իշխանական վերնախավից հեռացրին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Օդում կախված լուրերի համաձայն՝ Ավինյանի թիմը հատուկ այս նպատակով ձեւավորել է շտաբ, որի կազմում են եղել փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը, «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Կարապետյանը։ Այլ անդամներ եւս եղել են, բայց առանցքայինները սրանք են եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ շտաբի աշխատանքները կոորդինացրել է Վարագ Սիսեռյանը։ Հենց նա է խնդրել Կենտրոնական բանկին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին բանկի դեպոզիտարիումում առկա տեղեկությունը փոխանցվի Մկրտիչ Կարապետյանին, որն այն օգտագործել է Վանեցյանի մասին հայտնի ռեպորտաժում (այն Հ1-ով հեռարձակվել է Վանեցյանի հրաժարականից հետո)։ Վարագ Սիսեռյանը պարբերաբար հանդիպել է Դանիել Իոաննիսյանին եւ Վանեցյանի մասին տեղեկություններ փոխանցել, որոնց մասին վերջինս խոսել է տարբեր հաղորդումների ժամանակ։ Ավինյանի հակավանեցյանական շտաբը ԱԱԾ նախկին պետի դեմ տեղեկություններ է տրամադրել նաեւ այլ լրատվամիջոցների։ Երկարատեւ աշխատանքի շնորհիվ ի վերջո Ավինյանը կարողացել է ազդել Փաշինյանի վրա եւ հասնել Վանեցյանի պաշտոնանկությանը։ Վանեցյանի պաշտոնանկությունն ապացուցել է, որ Փաշինյանի վրա ներգործելու՝ Ավինյանի շտաբի սխեման աշխատում է, եւ չի բացառվում, որ առաջիկայում այլ ուղղությամբ գործի դրվի։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01