Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյնաի հանդեպ իրականացվող ճնշումներին:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնեցին, բանաձև հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը: Նրա անդամ են հանդիսանում ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլն:
Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձևում ասված է.
«Ընդգծելով Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն և համապարփակ քաղաքական երկխոսության և ներառական քաղաքական միջավայրի կարևորությունը;
Շեշտելով, որ տեղեկատվության բազմազանությունը, լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը և ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքներն են և հանդիսանում են հայկական պետականության կայացման հաջողության բանալին;
Նշելով ընդդիմության և կառավարության ընդդիմախոսների վրա քաղաքական դրդապատճառներով պետական ազդեցության չարաշահման անհանգստացնող շարունակությունը:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)։
Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;
Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց;
Լուրջ մտահոգություններէ հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց;
Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին և նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:
Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարևորության մասին;
Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետևել և աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների»։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55