Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ:
Նշելով, որ Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունն ունի լավ պատմություն, նախագահ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն: Նա ասել է, որ Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու դեպքում այդ հարաբերությունները նոր խթան կստանան։
Զրուցակիցներն ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի մեծ ներդրումն այդ երկրի հաջողության պատմության գործում՝ նշելով, որ այն երկու բարեկամ երկրները միմյանց կապող հուսալի կամուրջ է: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ջերմ ու մարդասիրական վերաբերմունքը Սիրիայից Կանադա տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ:
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում: Ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև կանադական ընկերություններ:
Հայաստանի նախագահը Կանադայի նահանգապետին, նաև որպես տիեզերագնացի և տիեզերագիտության ոլորտի մասնագետ-գիտնականի, հրավիրել է Հայաստան՝ իր մասնակցությունը բերելու STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում Հայաստան կայցելեն նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02