2020 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Քրեակատարողական ծառայության՝ 2019 թվականի գործունեության արդյունքները։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը և տեղակալները, Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում համակարգում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում ի հայտ եկած հրատապ և հեռանկարային լուծման ենթակա հիմնախնդիրները, այդ կապակցությամբ առաջարկությունները և ակնկալվող արդյունքները։
Քննարկման ընթացքում մեկ անգամ ևս արձանագրվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգի՝ 2020 թվականի գործունեության վերջնական նպատակն է հանդիսանալու միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ ունենալը, պատժողական քաղաքականությունից անցում կատարելը վերականգնողական արդարադատությանը, քրեական ենթամշակույթը հաղթահարելը և քրեակատարողական համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելը։
Խորհրդակցության արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, առաջին տեղակալի և տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55