ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, ողջունելով հյուրերին` շնորհավորել է Դեբորա Գրիսերին և փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում իրենց առաքելության մեջ: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության` մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը:
«Ամերիկյան մի քանի ծրագրեր կան, որոնք ինձ համար կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ` քաղաքական առումով, խոսքը վերաբերում է «Խաղաղության կորպուսի» հետ համագործակցությանը, որի գաղափարախոսության մեջ ամփոփված է ամերիկյան ժողովրդի ավանդական հանդուրժողական և բազմաբևեռ մտածողությունը: Վերջերս ծանոթացա նաև «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության գործունեությանը, որի գաղափարախոսության հիմքը ևս ամերիկյան մտածողությունն է: Խորապես համոզված եմ, որ Հայաստանում առկա է առաջին հերթին հասարակական մտածողության փոփոխությունների անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այս ուղղությամբ շատ ծրագրեր համատեղ կյանքի կկոչենք», -նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության համակարգի կարևոր մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը: Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը: Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով բեռնաթափել կառավարման կենտրոնացվածությունը:
«Մեր առաջնահերթություններն են կրթության որակի բարելավման ապահովումը, համալսարանական կրթության ինքնավարության բարձրացումը և համակարգի կառավարման արդյունավետությունը»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ բարձրագույն կրթության և ետբուհական մասնագիտական կրթության նոր օրենքի ընդունմամբ բազմաթիվ հարցեր կկարգավորվեն:
Նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը մեծապես նպաստելուց հետո պետք է ուղղվեին բովանդակային խնդիրների
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42