Բրազիլիայի հնդկացի ժողովուրդների ասոցիացիան (ԲՀԺՀ) հայտարարել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին: Կազմակերպությունը, որը ներկայացնում է հարավամերիկյան հանրապետության բնիկ ներկայացուցիչների շահերը, համարել է, որ երկրի ղեկավարի հայտարարությունները կրում են ռասիստական բնույթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բրազիլիայում հնդկացի ժողովուրդների ասոցիացիան դատական հայց կներկայացնի Ժաիր Բոլսոնարուի դեմ ռասիստական հանցագործության պատճառով: Մենք՝ այս հողի բնիկ ներկայացուցիչներս, մեր նկատմամբ հարգանք ենք պահանջում: Բոլսոնարուն հերթական անգամ խախտել է սահմանադրությունը՝ մերժելով մեր՝ մարդկային ցեղին պատկանելիության մեջ»,-ուրբաթ թվիթերյան իր էջում գրել է ԲՀԺՀ-ի առաջնորդներից մեկը՝ Սոնյա Գուաժաժարան: Աղմկահարույց հայտարարությունն արվել է Բրազիլիայի նախագահի կողմից հունվարի 23-ին Facebook-ում նրա ավանդական ամեն շաբաթ անցկացվող առցանց-հեռարձակման ժամանակ: «Հնդկացիները փոխվել են, նրանք էվոլյուցիա են ապրում… Հնդկացիները էլ ավելի են մարդ դառնում՝ այնպիսին, ինչպիսի մենք: Այդ պատճառով մենք կանենք ամեն ինչ, որ հնդկացիներն ինտեգրվեն հասարակության մեջ եւ դառնան իրենց հողի իրական տերերը»,-ասել է Բոլսոնարուն: Ծագած վեճը Բրազիլիայի նախագահի առաջին կոնֆլիկտը չէ երկրի բնիկ հնդկացիների հետ: 2019 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացման ժամանակ, Բոլսոնարում անվանել է հնդկացիների առաջնորդ Ռոանի Մետուկթիտեին «արտասահմանյան պետությունների գործիք», որոնք Ամազոնիայում գործում են սեփական շահերից ելնելով: Քաղաքական գործչի կարծիքով՝ այդ երկրներն անհանգստանում են ոչ թե հնդկացիների, այլ տարածաշրջանում «իրենց հողերում բնական հարստությունների եւ ռեսուրսների» մասին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44