Կարելի էր նույնիսկ լիցքաթափվել այդ գրիչի հարցից, բայց արդեն պետական անվտանգության խնդիրներ են ջրի երես դուրս գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի՝ վարչապետին նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։ «Եթե երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում լուրջ մեղադրանքի հիմքում, կարծում եմ՝ այլ մեկնաբանությունների կարիք չկա»,- ասաց նա: Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ հարցը քաղաքական տիրույթի համար ահազանգ է առ այն, որ պետական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: «Պետք է ինչ-որ պրոցեսներ սկսվեն: Անկեղծ ասած, դրանք արդեն սկսվել են, բայց ցավոք սրտի, այդ պրոցեսները հիմնականում «սև ու սպիտակ» տիրույթում են: Տեղի է ունենում նախկինների համախմբում և առողջ ուժերը, որոնք տարիներ շարունակ նոր Հայաստանի համար պայքարել են, կարծես թե հասարակական գործընթացներում այդքան մեծ դերակատարում չունեն: Սա է վտանգավոր»,- նշեց նա: «Ժառանգություն» կուսակցության նախագահի խոսքով՝ ամբողջ քաղաքական տիրույթը և հասարակությունն իր գնահատականը տվել է Փաշինյանի՝ գրիչի մասին գրառմանը. «Այս ամենը լուրջ չէ, ցավալի լուրջ չէ: Իրականում երկրում բավականին հարցեր այնքան են անլրջացել, որ արդեն լուրջ հարցերի շուրջ մեկնաբանությունները մնում են լուսանցքում, և սա հիմնական իշխող քաղաքական թիմի ամենամեծ բացթողումներից է: Համաժողովրդական շարժումը չծառայեցրեցին երկրի նպատակների, խնդիրների լուծման, այլ ուղղակի յուրաքանչյուրն իր վերարտադրության խնդիրն առաջնային դիտարկեց և ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել։ ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։ Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես, հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Նախօրեին նա գրառում է արել «Ֆեսյբուքի» իր էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որն ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02