Առ այսօր Ադրբեջանում քսենոֆոբիան չի հաղթահարվել։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, ընդգծելով, որ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի՝ իրենց առաջ հնչեցրած հայտարարությունները կատարյալ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Այնուհետեւ Մելքումյանը շեշտել է, որ այսօրվա աշխարհի ամենակարևոր երկու համարժեք խնդիրներն են անվտանգության և գլոբալ տաքացման խնդիրները, ապա հանգամանալից անդրադարձել երկրորդին։ «Կյանքը և հատկապես տնտեսության անկառավարելի աճը ցույց տվեցին, որ պետությունները և համաշխարհային հասարակությունը նույնիսկ բավականին ուշացել են հարցի արմատական լուծման համար: Եվ կա՞ արդյոք արմատական լուծման հնարավորություն: Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի արագ է լրանում ածխածնի արտանետումների թույլատրելի շեմը: Բայց քանի որ, ինչպես ասացի, դա անտեսվում է, ապա ըստ «Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի» հատուկ զեկույցի, եթե ցանկանում ենք կանխել ջերմաստիճանի մինչև 1.5 °C բարձրացումը 67% հավանականությամբ, ապա 2018թ. հունվարի 1-ի դրությամբ մնացել էր ընդամենը CO2-ի արտանետման 420 գիգատոն ծավալ, իսկ այժմ՝ ավելի քիչ: Այժմ ավելի քիչ, որովհետև ամեն տարի արտանետվում է մոտ 45 գիգատոն CO2: Այսօրվա արտանետումների տեմպերով դրանց թույլատրելի շեմը կլրանա մոտ 8 տարվա ընթացքում: Հիմա հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես հաղթահարել այս խնդիրը, որի համար ստորագրվել է Փարիզի համաձայնագիրը», հայտարարել է Մ.Մելքումյանը եւ շեշտել, որ հարցի լուծման բանալին աշխարհի զարգացած երկրների ձեռքում է: Ըստ նրա՝ պետք է հրատապ ներդրումներ կատարել օդում այդ արտանետումների արդյունավետ կորզման համար. «Այո, պետք է ստիպել, որպեսզի խոշոր արտանետող երկրներն այդ ֆինանսական միջոցները տրամադրեն գիտությանը՝ շատ կարճ ժամանակում ստեղծելու համար կորզիչ տեխնոլոգիաներ: Եվ դա ճիշտ կլինի, որ քննարկվի նաև մեր Վեհաժողովում, որպեսզի մենք ունենանք իրավունք, բայց նաև՝ պատասխանատվություն»: 1 աստիճանով կլիմայի տաքացումը, Մելքումյանի խոսքով, հանգեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան: «Մենք պետք է հասկանանք, որ CO2-ը մնալու է նաև հողի մեջ: Դա շատ ավելի դժվար է վնասազերծելը և կբերի անդառնալի կորուստների: Հապաղելու ժամանակ այլևս չկա: Ավստրալիան ավերող հրդեհները դրա ակնհայտ ապացույցն էին», ընդգծել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը եւ ամփոփել. «Աշխարհը պետք է գիտակցի՝ հարցը չլուծելով մեր սերունդներին դատապարտում ենք դանդաղ մահվան»:
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55