Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի ողբերգության մասին.«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ Twitter սոցիալական կայքի իր էջում է գրել հովվապետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախօրեին Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:
«Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»,- ընդգծել է հովվապետը:
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ամեն տարի նշվում է հունվարի 27-ին: 1945 թ. հենց այս օրն են Կարմիր բանակի զորքերն ազատագրել Օսվենցին: Հիշատակի միջազգային օր ստեղծելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 1-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են եղել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Միացյալ Նահանգները, ավելի քան 90 երկրներ հանդես են եկել որպես համահեղինակներ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15