ARM | RUS |

«Մտածենք և գործենք մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար». Արմեն Սարգսյան

28.01.20 | 10:36

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

«Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։

Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում:

Այս տարի այդ հաղթանակի 75-ամյա հոբելյանն է, հաղթանակ, որում մեծագույն ներդրում ունեն մեր նախնիները, հաղթանակ, որին իրենց կյանքը զոհաբերեցին մեր ժողովրդի 300 հազարից ավելի որդիներն ու դուստրերը։

Գլուխ եմ խոնարհում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտությունս մաղթում վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղիով պատմության կենդանի դաս են մեզ համար։

Այսօր մեր սահմաններին նրա՛նց սերունդներն են, նրանց հաղթական ուղին շարունակողները, մարտական ավանդույթները հաջորդ սերնդին փոխանցողները։

Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին:

Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։

Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ։

Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը։

Բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին։

Բոլոր ժամանակներում մեր կամավորի, զինվորի, սպայի նշանաբանը եղել են Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն բառերը։ Այդ նշանաբանով են ձեռք բերվել մեր հաղթանակները, այդ նշանաբանով են պաշտպանվել մեր ընտանեկան օջախները, ազատագրվել մեր տարածքները, այդ նշանաբանով են այսօր պաշտպանվում Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը:

Արդի ժամանակներում բանակը նաև տնտեսության, գիտության և մասնագիտական կարողությունների զարգացման խթան է: Ժամանակակից բանակը նշանակում է նոր մտածողություն, նոր հմտություններ, ավելի որակյալ կրթություն և գիտություն, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն, ժամանակակից գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն, մի խոսքով՝ նոր տնտեսություն։

Անշուշտ, պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պետք է ուղղված լինեն այդ կապիտալը հոգեպես, ֆիզիկապես, տնտեսապես համալրելուն և որակապես այն նոր մակարդակի բարձրացնելուն։

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղության և ապահովության զգացում։

Այս հունվարի 28-ին էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակենք աղոթել մեր զինվորների համար՝

ձե՛զ համար, հարգելի՛ զինվորներ, ազատամարտիկներ, սպաներ և գեներալներ,

ձե՛զ համար, զինծառայողների հարգելի ծնողներ, ձե՛զ համար, մեր սիրելի հերոսների հարգելի ծնողներ ու հարազատներ։

Մտածենք և գործենք մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար։

Փա՛ռք մեր զինված ուժերին:

Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետությունները:

Աստված պահապան բոլորիս»։


Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են...

17:02

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան...

16:37

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր Աթոռ

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր...

16:19

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի...

16:09

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման...

15:49

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր...

15:28

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի...

15:05

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում...

13:48

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ Մամիջանյան

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ...

13:29

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

13:12

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01