Հայաստանում երկու չինացի, որոնցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, այս պահին պահվում են բոքսում՝ հսկողության ներքո: Նրանց թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը: Այժմ կատարվում են ռենտգեն հետազոտություններ՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանից ավտոբուսով մեկնող երկու չինացու արդյոք թույլ տվե՞լ են հատել Վրաստանի սահմանը: «Վրաստանի սահմանում նմանատիպ խնդիր եղել է: Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե չինացիները, թե մյուսները եռակի ջերմաչափվել են։ Չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում: Տեսնենք, թե ռենտգենի պատկերն ինչ ցույց կտա, բայց այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանք, սակայն, դեռևս կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում, տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք ռենտգենի արդյունքում»,-ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ պետք է դիտարկել միայն մեկին, որը 37 աստիճան ջերմություն ունի: Թորոսյանը նշեց՝ հիմա գրիպի սեզոն է, և բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ պարզապես շնչառական վարակ։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ անձինք երկար ժամանակ եղել են Վրաստանում, հետո եկել Հայաստան: Թորոսյանն ընդգծեց՝ հետազոտության արդյունքում միայն կարող են պարզել, թե առկա՞ է, արդյոք, թոքաբորբ՝ բնորոշ ինֆիլտրատիվներով: Հայաստանում ներկայում չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստ, սակայն անհրաժեշտության դեպքում նմուշներ կուղարկվեն եվրոպական տարածաշրջանի լաբորատորիաներ: Նոր կորոնավիրուսին բնորոշ է կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը: ԱՀԿ հրապարակված վերջին տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 537 դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5 997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրներում:
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
10:44 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01