ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը: Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստանում է` նախապատրաստելու Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի սպասվող այցը Հայաստան, ինչպես նաեւ քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակը: Նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Բարի գալուստ Հայաստան: Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ Հայաստանում, քննարկել տնտեսական հարաբերությունների օրակարգը: Մեր երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորություններն այսօր մեր երկխոսության օրակարգում են»: Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները եւ ընդգծել, որ մեր երկրում տնտեսական կյանքի բոլոր մասնակիցներն ունեն հավասար հնարավորութուններ: Հորդանանի Արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարան ասել է. «Շնորհակալություն իմ եւ ուղեկցող պատվիրակության անունից` մեր սրտին մոտ, մեզ բարեկամ երկրում նման հյուրընկալության արժանացնելու համար. սա բխում է երկու երկրների միջեւ առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններից: Այնուամենայնիվ, այդպիսի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է»։ Նախարար Խաչատրյանն առաջարկել է քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը որպես երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություն: Քննարվել է նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա: Տիգրան Խաչատրյանը տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորել է նաեւ մասնավոր հատվածում հաստատված կապերով: Նա նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատվիրակությանը կօժանդակի մասնավոր հատվածի հետ քննարկումներ ունենալու եւ կապեր հաստատելու գործում: Հորդանանի նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին` ընգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները եւս ունեն ընդհանրություններ, ուստի նաեւ՝ համագործակցության հնարավորություններ: Ընդլայնված կազմով քննարկման ընթացքում տեղի է ունեցել առավել մանրամասն ոլորտային քննարկում: Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը հյուրերին շնորհանդեսով ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումների համար գրավիչ ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձել զբոսաշրջային ներուժին եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերին: Հորդանանի ներդրումների հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Ֆարիդոն Հարթոքան համանման շնորհանդես է ներկայացրել երկրի մակրոտնտեսական վիճակի, տնտեսական հնարավորությունների եւ ներդրումային առաջարկների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձեւավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01