ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վետո դնել Իրանի հետ ռազմական գործողությունների սահմանափակման հարցով Կոնգրեսի հնարավոր որոշման վրա: Այս մաիսն զգուշացրել է Սպիտակ տունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քվեարկել 2 հնարավոր օրինագծերի հարցով: Դրանցից մեկն արգելափակում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի հետ ռազմական հարձակողական գործողությունների ֆինանսավորումը, իսկ երկրորդը չեղարկում է Իրաքում ռազմական ուժ կիրառելու նախագահի թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին: Ընդ որում, երկու նախագծերը, քիչ հավանական է, որ կանցնեն Սենատ կամ կդրվեն նախագահի սեղանին: Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ տվյալ փաստաթղթերն ընդունման դեպքում «ուժ կտան ԱՄՆ-ի թշնամիներին»: Հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հետեւանքով զոհվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ արձակեց Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ: ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը սպասելիս իրանցի զինվորականները նույն օրը սխալմամբ խոցեցին ուկրաինական ինքնաթիռը, ինչի հետեւանքով 176 մարդ զոհվեց:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44