Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Վրաստան չթողնելով վրացական կողմը կբարկացնի իր եվրոպական գործընկերներին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը: «Սա շատ բարդ թեմա է: Նմանատիպ քաղաքական թեմաները միշտ ունենում են մի քանի կողմ: Առկա է էմոցիոնալ կողմ, որի մասին չեմ ծավալվի: Այս դեպքում Ռուսաստանի արտգործնախարարը ոչ թե Վրաստանի, այլ մեր եվրոպական գործընկերների հյուրն է: Եթե նայենք իրականության աչքերին, ո՞րն է մեզ համար որոշիչ գործոն: Այդ գործոնով էլ պետք է առաջնորդվենք»,-հայտարարել է Մարգվելաշվիլին: Վրաստանի չորրորդ նախագահի խոսքերով, Լավրովին երկիր չթողնելով, իրենք իրենց արժանապատիվ կպահեն, բայց կվտանգեն Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Բացի այդ, ըստ նախկին նախագահի, Ռուսաստանի արտգործնախարարի այցը Վրաստան լավ հնարավորություն է, որպեսզի միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնանա Թբիլիսիի վրա: Թբիլիսիում մայիսի 14-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15