2020 թ-ի հունվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 131 հոդված, որոնցից 8-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։ ՀՀ ԱԳՆ-ի մասին մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։ Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Թովմասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանը ՀՆԱ-ով առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ ներկայացված թվերը սխալ են, քանի որ անտեսվել են տարրական մեթոդոլոգիական հարցերը։ Վրաստանի պատասխանից հետո, ըստ Թովմասյանի, մեր ԱԳՆ-ն լռել է, և որևէ արձագանք չի հետևել այս ամենին։ Հրապարակումներից մեկի համաձայն, լրատվականը հարցում է ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, որտեղից պատասխանել են, որ հարցումը պետք է ուղարկվի ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Հրապարակման մեջ ասված է. «Պարզվում է, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը աշխատանքային նոր մոտեցում է որդեգրել՝ ՀՀ դեսպանություններն այսուհետեւ իրավասու չեն պատասխանել հայաստանյան լրատվամիջոցների հարցումներին, ավելին՝ արտերկիր գործուղված ՀՀ դեսպանները չեն կարող հարցազրույցներ տալ հայկական մամուլին: Այս նորամուծությունը խիստ հետաքրքրական է, եթե ոչ տարօրինակ, քանզի մինչև վերջին ժամանակները դեսպանություններ ուղարկված մեր հարցումներին տրվում էր պատասխան»: Մեկ այլ վերլուծականի համաձայն, Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի հետ միասին խոսում են բանակցային սեղանին դրված կոնկրետ փաստաթղթի եւ օր առաջ «առարկայական բանակցություններ» սկսելու անհրաժեշտության մասին, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ծածկադմփոց է անում և հայտարարում, որ որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15