Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասաց, որ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը միակողմանի վերացնելու մասին, որն արդեն ուժի մեջ է մտել։
«Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ մեկ տարվա համար 180 օր։ Պահպանելով փոխադարձության սկզբունքը՝ մշակվել է այս որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում Սերբիայի քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում»,- ասաց Ադոնցը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա կարևոր որոշում է։ «Եվ հույս ունեմ, որ այս որոշումը կխթանի նաև, որպեսզի ուղիղ չվերթներ իրականացվեն Երևանից Բելգրադ և Սերբիայի այլ քաղաքներ, Գյումրիից Բելգրադ և այլ քաղաքներ։ Եվ ընդհանրապես այս միտումը՝ տարբեր երկրների հետ իրականացնել առանց վիզային ռեժիմի գործընթաց, կնպաստի մեր արտաքին քաղաքականությանը»,- ասաց վարչապետը։
Կառավարության նիստում նշվեց, որ Հայաստանը 63 երկրների հետ ունի առանց վիզայի ռեժիմ։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01