ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերոսացրեցին Հրայր Թովմասյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը։ «Տարիներ շարունակ Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ-ի ամենաքննադատված գործիչներից մեկը, ինչը պայմանավորված է նրա անարդյունավետ և անվստահելի քաղաքական գործունեությամբ։ Պետաիրավական հանձնաժողովում ինձնից շատ նրա դեմ կռիվ տվող չի եղել։ Բազմիցս տարբեր առիթներով քննադատել ենք Թովմասյանի «իրավական» գործունեությունը, սկսած այն ժամանակներից, երբ նա ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։ Իսկ ամենավերջնական գնահատականը մեր կողմից տրվել է 2018 թ․-ին, երբ «Ելք» դաշինքը դեմ քվեարկեց Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալուն։ Հիմա այսքանից հետո կառավարող թիմի վարած հատվածական, ոչ համակարգային և անհետևողական քաղաքականության շնորհիվ չափազանց ցածր վարկանիշ և ոչ այնքան բարի համբավ ունեցող գործիչը հերոս է դարձել։ Իսկապես Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերոսացրեցին Հրայր Թովմասյանին։ Ի դեպ իրավիճակն այս ավելի քան տրամաբանական է։ Եթե իշխանությունը հրաժարվում է իրական բարեփոխումներից կամ չի կարողանում այդ բարեփոխումներն իրականացնել և որոշում է ընդամենը մեկ մարդու հետ «մուկն ու կատու» խաղալ, ապա ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ։ Քաղաքականության մեջ կան տարրական կանոններ, եթե դու տանկով ճնճղուկի վրա ես կրակում, ապա այդ նույն ճնճղուկից արծիվ ես կերտում: Բարդ բան չկար այսքանը հասկանալու համար, բայց ինչպես բազմաթիվ այլ խնդիրներ, սա նույնպես մնաց խորապես չհասկացված ու չընկալված։ Նման գործելավոճը նոր «հերոսներ» է ծնելու, որի պատասխանատունները բնականաբար այդ հերոսներին կերտողներն են»,-նշել է նա:
09:16
09:02
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44