Առանձին երկրների կողմից երկակի ստանդարտների կիրառումը նախադրյալներ է ստեղծում ռազմական ուժի շեմի նվազեցման համար, դրա օրինակ է իրանա-ամերիկյան հարաբերությունների սրումը: Այս մասին Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է սպառազինությունների մրցավազք սադրել, ինչի դրսեւորում է Վաշինգտոնի կողմից «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի խախտումն ու ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռի փորձարկումը, որն արգելված է այդ փաստաթղթով: «Բացի այդ, ամերիկացիները որեւէ միջոց չեն ձեռնարկում СНВ-3 պայմանագրի գործողության ժամեկտի ավարտի կապակցությամբ ռազմավարական սպառազինությունների վերահսկման հարցով նոր համաձայնագրի մշակման ուղղությամբ: Նման քայլերը խոսում են ռազմավարական հարձակողական սպառազինությունները ամրապնդելու ԱՄՆ մտադրության մասին»,- ասել է նա: Սիդորովը հավելել է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մեծացնում են նաեւ Եվրոպայում իրենց հարվածային պոտենցիալը: «Տարիներ շարունակ ՀԱՊԿ անդամ պետությունների անմիջական հարեւանությամբ ամրապնդվում է զորքերի խմբավորում՝ կազմված 12 հազար մարդուց եւ 700 միավոր զինտեխնիկայից, տեղակայված հիմնականում Լեհաստանում եւ Մերձբալթիկայում: Բացի այդ, արդիականացվում են աա ռազմական ենթակառուցվածքները Գերմանիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում եւ Բալթյան երկրներում՝ ուղղված բազմազգ զինվորական կազմավորումների հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է նա:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56