Փաստաբան Միհրան Պողոսյանը Ազգային անվտանգության ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հաղորդումը վերաբերում է վերջին ամիսներին Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողություններին, որոնք իր գնահատմամբ, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում: Մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորությունների զանցում, ինչպես նաև վարչապետի հրապարակային կոչերում և գործողություններում առկա են Սահմանադրական կարգի հիմունքների, պետության անվտանգությանն ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ:
«Այդ կապակցությամբ ես հաղորդում եմ նախապատրաստել, մասնավորապես, Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առումով, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամփոփել եմ իմ հաղորդման մեջ և այն ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այս հանագմանքները ստանան իրավական պատշաճ գնահատական»,-ասաց նա:
Ըստ փաստաբանի` այս քրեական գործը քննելը բացարձակապես որևէ դժվարության չի հանդիպի, քանի որ բոլոր կոչերը եղել են հրապարակային և պահպանվում են: «Ես հույս ունեմ, որ Ազգային ավնտանգության ծառայությունում աշխատում են պատիվ ունեցող սպաներ, այդ թվում քննիչներ և Սահմանդարական կարգի հիմունքներին ու պետության անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում՝ վերջիններս կչեզոքացնեն վտանգը»,-ասաց նա:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի մեղադրանքից ՀՔԾ-ին մանրամասներ տրամադրելուն և դրա հիման վրա ռեպորտաժ պատրաստելու փաստին, որը ֆեյսբուքյան իր էջով տարածել էր վարչապետ նաև Նիկոլ Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Իշխանության քմահաճույքների համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունը ենթարկվելով ճնշումների, ինֆորմացիա է տրամադրել լրատվական միջոցին, ինչի արդյունքում պատրաստվել է տվյալ ռեպորտաժը, ինչը խոսում է ճնշումների աննախադեպ և քաղաքական բնույթի մասին: Մենք այդ առումով ևս քննիչից պարզաբանումներ ենք պահանջել, թե ինչ իրավունքով, որ օրենքի հիման վրա է քննիչը տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին»,-ասաց նա և նշեց, որ երբ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ կատարեց վարչապետը, ակնհայտ դարձավ, որ սա մի ամբողջ շղղթայի հերթական մասն է:
«Այս գործողություններն ապացուցում են փաստը, որ պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական և անձնական հետապնդում, այստեղ քրեական հետապնդման մասին խոսել չի կարելի»,-ասաց նա:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01