Չեխիայում մի խումբ ծրագրավորողներ անվճար ստեղծել և կառավարությանն են հանձնել մի ծառայություն, որը ստեղծելու պատվերը մեկ այլ ընկերություն էր ստացել: Ծրագրավորողները դա արել են ի նշան Տրանսպորտի նախարարության կողմից գումարների վատնման դեմ բողոքի: Ծրագրավորողների համոզմամբ՝ նախարարությունը չարդարացված բարձր գնով պայմանագիր է կնքել: Այս պատմությունը հասել է մինչև վարչապետ, ինչից հետո նա աշխատանքից հեռացրել է տրանսպորտի նախարարին, գրում է tjournal.ru-ն: Ամեն ինչ սկսվել է վճարովի արագընթաց ավտոմայրուղիներով անցնելու համար էլեկտրոնային թույլտվությունների վաճառքի ծառայության ստեղծման համար տենդերից: 16 մլն եվրո արժողությամբ պետպատվերը ներառել է ինտերնետ խանութի, ինչպես նաև iOS-ի ու Android-ի համար նախատեսված երկու հավելվածի ստեղծում: Տեղեկանալով այս մասին՝ Actum Digital ընկերության սեփականատեր Թոմաշ Վոնդրաչեկը տենդերն «անհեթեթ» է որակել՝ հավելելով, որ այս աշխատանքը կարելի է մի քանի օրում անել: Նա տեղի ծրագրավորողներին առաջարկել է միավորվել ու պետպատվերի համարժեքը ստեղծել: Առաջարկին արձագանքել է ավելի քան 300 չեխ ծրագրավորող, սակայն բուն աշխատանքին միացել է 60 մարդ: Երկու հանգստյան օրվա ընթացքում նրանք ստեղծել են fairznamka.cz հարթակը, որը համապատասխանել է 16 մլն եվրո արժողությամբ ծառայության գրեթե բոլոր պահանջներին: Հունվարի 27-ին կայքն աշխատել է թեստային ռեժիմով: Ծրագրավորողները կայքն անվճար հիմունքներով նվիրել են կառավարությանը՝ կոչ անելով այսուհետ ավելի խնայող լինել պետական միջոցները ծախսելու հարցում:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55