News.am - Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 8-ամյա բնակիչ Արեն Գրիգորյանը, որի դին ապրիլի 26-ին, գտել են Որոտան գետում, 2 ընկերների հետ գնացել էր Որոտան գետի մոտ խաղալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շաղատի բնակիչներից տիկին Նոռան: Նրա խոսքով, Որոտան գետը գյուղին այնքան էլ մոտ չէ, երբ Արենը ընկել է գետը, նրա հետ եղած ընկերներից մեկը վազելով եկել եւ դեպքի մասին տեղեկացրել է գետին որոշ չափով մոտ բնակվող բնակիչներին: Սակայն, մինչեւ բնակիչների եւ փրկարարների հասնելը՝ երեխան մահացած է եղել:
«Դեպքը երեկոյան ժամը 6-ից հետո է եղել, դեռ պարզ չէ, թե դեպքը կոնկրետ ինչպես է տեղի ունեցել: Գետն են գնացել, երեխեքից մեկն եկել ասել է, որ Արենը ընկել է գետը, մինչեւ հասել են, մահացած է եղել: Արենի մայրը բաժանված է, երկու երեխաներին միայնակ է մեծացնում: Արենն իրենից 3 տարով փոքր եղբայր ունի»,-ասաց տիկին Նոռան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը: Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերեւույթի վրա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47