Էրդողանն արդեն Պուտինի կունակն է, կարդաշը, դոստն ու քիրվան…Արդեն նա կարող է հարձակվել Սիրիայի, Սիրիայում ապրող քրդերի վրա, հատել Սիրիայի սահմանները, տրորել տանկերով, ասկյարներով, կրակել ու ռմբահարել: Առաջ չեր կարելի, իսկ հիմա իհարկե կարելի է, Պուտինի հետույքը համբուրելուց հետո…
Հիմա արդեն իրեն ամեն ինչ կարելի է, այլևս ռուսական լրատվամիջոցներն ու «ա լյա խորհրդային» ոճի լրագրողները վայնասուն չեն բարձրացնի, թոք-շոուներով չեն զզվեցնի Թուրքիայի նախագահի ընտանիքի նավթաբիզնեսի, ցիստեռներով բեռնավորված ավտոշարասյուների, քրդերի իրավունքների ու Սիրիայի անկախ ու ինքնուրույն պետություն լինելու մասին:
Միայն ռուսները չեն այդպես իհարկե, բոլորն էլ նույնն են` ամերիկաներով, եվրոպաներով, ուղղակի տարբեր ամաններում են զետեղված…
Զզվելի են ու անմարդկային…Ու վայելում են կարծես` միլիոնավոր զոհերի արյան, կյանքի, փախստականների տառապանքների գնով…
Վայելում են` արագ կերպարանափոխվելով, վայրահաչելով մարդու իրավունքների, մարդասիրության և այլ բարձր արժեքների մասին: Արյան ու դիակների վրա կառուցելով իրենց անձնական բարեկեցությունն ու իրենց երկրների թվացյալ հաջողությունները…
Իսկ դուք խոսում եք ժողովրդի մասին, իսկ օբամաներին, պուտիններին, մերկելներին, քլինթոններին, օլանդներին, էրդողաններին ու մյուսներին ընտրել են այդ երկրների ժողովուրդը: Հիմա էլ լուռ, հանգիստ, համբերատար, անվրդով, անտարբեր հետևում են այդ գիշատիչների խրախճանքին…
Այստեղ է, որ հիասթափվում ես ժողովուրդ հասկացողությունից ու ամեն ինչից, սարսափում երկրագնդում ահագնացող անարդարությունների ու դաժանությունների էսկալացիայից:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58