Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի պատասխանատու Կարլ Հայնց Շայդեին: Բարձր գնահատելով Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն գործունեության համար, որ կազմակերպությունը ծավալել է անցած տարիների ընթացքում եւ շարունակում է այսօր: Կարլ Հայնց Շայդեն ասել է, որ իր ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, եւ իր համախոհ ընկերների հետ միասին արդեն 18 տարի իրականացնում են «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարեցտարի ավելի լայնածավալ է դառնում՝ մեծացնելով շահառուների թիվը: Զրուցակիցները խոսել են հետագա ծրագրերի մասին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է մտածել փոքրիկ առանձին տնտեսություն հիմնելու գաղափարի մասին, որը հնարավորություն կտա օգտագործել սեփական արտադրանքը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ծրագիրը դարձնելով ինքնաբավ ու կայուն: Կարլ Հայնց Շայդենն առաջարկը ոգեւորությամբ է ընդունել՝ այն որակելով հրաշալի գաղափար: Գերմանական Կարմիր խաչը Հայաստանում սկսել է գործունեություն ծավալել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Ակտիվորեն մասնակցելով ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն եւ բազմաբնույթ աջակցություն ցուցա¬բերելով երկրաշարժից տուժած բնակչությանը՝ կազմակերպությունը համագործակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Հանրապետության նախագահի հրամանագրով, բարեգործական անխոնջ գործունեության համար, Կառլ Հայնց Շայդեն անցյալ տարի պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01