ARM | RUS |

Այս օրենսդրական նախաձեռնությունը ունի վտանգավոր քաղաքական նպատակ․ Դավիթ Հարությունյան. Pastinfo.am

31.01.20 | 21:32

Քաղաքական իշխանության համար օրակարգի հարց դարձած Սահմանադրական դատարանի խնդրին վերաբերող այդ փաթեթը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը: Այս մասին «Փաստինֆո» կայքի փոխանցմամբ՝ ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «2020թ․ հունվարի 30-ին Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ, ավելացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (http://parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm, 136-138-րդ կետեր, հեղինակ՝ Վահագն Հովակիմյան)։ Նույն օրը՝ երեկոյան խորհրդարանի պաշտոնական կայքը հայտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2020թ. փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` վերոհիշյալ նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ Հավանաբար, պարզելով, որ արտահերթ նիստի նշանակումը խախտում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջները, նշված հայտարարությունը, հաջորդ օրը՝ հունվարի 31-ին հանվեց ԱԺ կայքից (http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12602&year=2020&month=01&day=30&lang=arm): Քաղաքական իշխանության համար օրակարգի հարց դարձած Սահմանադրական դատարանի խնդրին վերաբերող այդ փաթեթը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը: Այս նյութում ներկայացվող հիմնավորումները առավելապես ուղղված են մեր հասարակության իրավաբանական համայնքին: Սակայն, իրավաբան չհանդիսացող անձանց համար ստորև երկու հակիրճ պարբերությամբ կներկայացնեմ խնդրի բուն էությունը. Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է արվում վերացնել այս պարտադիր պահանջը՝ «հիմնավորելով» այն որպես Ազգային ժողովի հայեցողություն՝ կցանկանա, կդիմի Սահմանադրական դատարան, չի ցանկանա, չի դիմի: Ավելին, նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի Սահմանադրական դատարան, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա: I. Ինչո՞վ է նախագծերի փաթեթը հակասահմանադրական 1. Նախագծերի փաթեթով, ըստ էության, վերացվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին նախադասությունը, որը սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունելու կամ այն հանրաքվեի դնելու համար նախատեսում է նախնական սահմանադրական վերահսկողություն՝ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու պահանջի ձևով։ 2. Նախագծերի փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ իբր «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող «Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում»։ 3. Մինչդեռ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահել մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը ստուգել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը՝ անկախ այն հանգամանքից՝ Սահմանադրության փոփոխությունը կատարվում է հանրաքվեի միջոցով, թե Ազգային ժողովի կողմից։ Սահմանադրական վերահսկողության նպատակը ստուգելն է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրության մեջ չառաջանան ներքին հակասություններ։ 4. Այս կարևոր նպատակից ելնելով էլ՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը Ազգային ժողովի համար որպես պարտականություն է սահմանել Սահմանադրական դատարան դիմելը՝ Սահմանադրության փոփոխության հարցով․ «2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը ․․․ վերաբերող հարցերով»։ 5. Այն, որ Սահմանադրական դատարան դիմելն այս պարագայում Ազգային ժողովի պարտականությունն է, հստակ երևում է նաև 169-րդ հոդվածի սիստեմատիկայից, որի 1-ին մասում նախատեսված են այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան սուբյեկտների հայեցողությունն է։ Դա հստակ արտահայտված է «կարող են դիմել» բառակապակցությամբ։ Օրինակ, պատգամավորների մեկ հինգերորդը, կառավարությունը կարող են նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով դիմել Սահմանադրական դատարան։ 6. Մինչդեռ, 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով՝ առանձին մասերի տեսքով, կարգավորված են այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան մասերում նշված սուբյեկտների պարտականությունն է։ Այս մասերում բացակայում է «կարող են դիմել» բառակապակցությունը, փոխարենը օգտագործվում է «դիմում է» բառակապակցությունը: Այս նույն տրամաբանության մեջ, 169-րդ հոդվածի 2-րդ մասը որպես պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի համար Սահմանադրական դատարան դիմելը նաև վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցերով (նույն 2-րդ մաս), կառավարության համար՝ միջազգային պայմանագրերի վավերացման հարցերով (3-րդ մաս), դատարանների համար՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով (4-րդ մաս), Ազգային ժողովի խորհրդի համար՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ (5-րդ մաս)։ 7. Հակառակ մեկնաբանման պարագայում կհանգենք այն զավեշտալի և վտանգավոր եզրակացության, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան սուբյեկտի իրավունքն է։ Նման անհեթեթ մեկնաբանության դեպքում կստացվի, որ կարող են վավերացվել միջազգային պայմանագրեր, կամ հանրաքվեով ընդունվել օրենքներ, որոնք հակասում են Սահմանադրությանը։ 8. Շատ տարօրինակ է, որ նախագծերի հիմնավորման մեջ օրենսդրական նախաձեռնության հեղինակը, մեկնաբանելով 169-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, միանգամայն իրավացիորեն գալիս է այն եզրահանգմանը, որ «Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը» նախադասության մեջ «Սահմանադրական դատարան է դիմում» արտահայտությունը ենթադրում է պարտականություն, սակայն ամբողջությամբ անտեսում է դրան նախորդող 1-ին նախադասությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցով նույնպես օգտագործված է նույն կոնստրուկցիան` «Սահմանադրական դատարան է դիմում» Ազգային ժողովը։ 9. Առաջին հայացքից «պարզունակ» թվացող այս օրենսդրական նախաձեռնությունը իրականում ունի հստակ և իր հետևանքներով վտանգավոր քաղաքական նպատակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը և փոփոխությունների սահմանադրականության ստուգումը։ Սահմանադրության նման ակնհայտ անտեսումը դառնում է վտանգավոր գործելաոճ։ II. Արտահերթ նիստի հրավիրման կարգի խախտումները Ազգային ժողովի՝ 2020թ. փետրվարի 6-ի արտահերթ նիստը հրավիրվել էր նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն (7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետի հետ կապի մեջ)՝ պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ ԱԺ խորհրդի որոշմամբ: Այսինքն՝ առանց ԱԺ խորհրդի որոշման հնարավոր չէր արտահերթ նիստի օրակարգում դնել նախագիծը և՛ առաջին, և՛ երկրորդ ընթացմամբ քննարկելու հարցը։ Հետևաբար, հակասահմանադրական նախագծերի փաթեթը քննարկելու համար արտահերթ նիստը հրավիրվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգի խախտմամբ»,-գրել է նա։


Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ ավտոճանապարհներ

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ...

10:25

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7...

10:09

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝ պատերազմից հետո քայլերը

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝...

09:34

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են...

17:02

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան...

16:37

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր Աթոռ

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր...

16:19

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի...

16:09

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման...

15:49

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր...

15:28

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի...

15:05

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում...

13:48

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ Մամիջանյան

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ...

13:29

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

13:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55