Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել ՀՔԾ-ի լրատվության ծառայությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից կատարվող անհիմն շահարկումներից հանրությանը զերծ պահելու նպատակով, ինչպես նաեւ կարեւորելով անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու` քաղաքացիների իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը. Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսավարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ: Հարցաքննության ընթացքում Ն. Սամսոնյանին առաջարկվել է հայտնել իր գրառման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը, նշել ռեստորանի տվյալները, հայտնել այլ մանրամասներ: Ն.Սամսոնյանը, անհիմն պատճառաբանելով, որ դա իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է, հրաժարվել է հարցերին ըստ էության պատասխանելուց, ինչի մասին նշում է կատարվել հարցաքննության արձանագրության մեջ: Այնուհետեւ Սամսոնյանը հանդես է եկել տվյալ քրեական գործի հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքական հայտարարություններով: Քննիչը, չունենալով քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որեւէ դատավարական պարտականություն, դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը: Քրեական գործի հանգամանքների ոչ վերաբերելի, քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրումներից ակնհայտորեն չբխող քաղաքական հայտարարություններ կատարելով` Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց»: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա՝ ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու եւ նրանց կողմից առերեւույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03